Borgore-ը խոսել է Մայլիի հետ աշխատանքի մասին. "Նա սիրում է անակնկալներ"

Borgore-ի  "Decisions” երգը արդեն 2 ամիս է ինչ դուրս է եկել,բայց երգն ավելի հայտնի դարձավ,երբ Մայլին թվիթ գրեց,որ բեքվոկալի կանացի ձայնն իրենն է: Նրա թվիթը նաև գրավեց իսրաելցի DJ-ի ուշադրությունը: 

- Ես պատկերացում անգամ չունեի,որ նա կանի դա, բայց ես այնքան ուրախ եմ,որ Մայլին սիրում է անակնկալներներ ավելի շատ,քան ես,- պատմել էր Borgore-ը  "Rolling Stone"-ին,- Ոչինչ չկար թաքցնելու ոչ իմ կողմից,ոչ նրա: Հիանալի է,որ նա այդ արել է այնպես ինչպես արել է: 

Borgore-ը ասում է,որ նրանք սկզբում լռում էին Սայրուսի մասնակցության մասին,որպեսզի  երգին արդար դատեին:
- Բարի գալուստ  Borgore-ի և Մայլիի սոցիալական գիտափորձ,- ասել է նա ծիծաղելով,- այն ինչ մենք փորձում ենք անել,դա ցույց տալն է որ մենք շատ ուրախ ենք և տեսնելը մարդկանց իրական կարծիքը դրա մասին:

Հիմա, երբ ամեն ինչ հայտնի է, նա չի անհանգստանում ոչ մի պոտենցիալ մեկնաբանության համար:
- Եթե ինչ-որ մեկը հավանել էր երգը մինչ իմանալը, որ Մայլին մասնակցում էր, և հիմա նա չի հավանում այն,որովհետև Մայլին կա, ապա նա խաբում է ինքն իրեն,- ասել է  Borgore-ը,- Ես կարծում եմ ամենամեծ թշնամի լինելը նույն բարեկամ լինելն է:

DJ-ն ասաց,որ չեն եղել խնդիրներ փոփ-աստղի հետ աշխատելու վերաբերյալ:
- Դուք պետք է հասկանաք,որ ես մեծացել եմ Իսրաելում,և այդ  ‘Hannah Montana’ կոչվածը չեմ տեսել երբեք,- ասել է նա,- Ես լսել էի դրա մասին,բայց Մայլի Սայրուս անձնավորության մասին,դուք հնարավոր է,բայց ես չէի լսել Ամերիկայում: 

- Այն ինչ ես տեսել եմ, եղել է սուպեր գեղեցիկ աղջիկ,ով ունի հիանալի ձայն և ում հետ սուպեր զվարճալի է աշխատելը,-ասել է նա:

Մի անգամ ստուդիայում նա հիացել էր:
- Ես մտածեցի,որ նա ավելին է քան ուղղակի աստղը,բայց նա բավականին ֆենոմենալ էր խցիկի ետևում:

Borgore-ը ասաց,որ պետք է երգի համար տեսահոլովակ նկարեն սեպտեմբերին: Դրանից հետո նա պատրաստ է աշխատել Սայրուսի հետ ապագայում:
- Ես չեմ կարող ասել,որ չեմ աշխատի Մայլիի հետ, քանի որ նա մեծ երգչուհի է: Ես արդեն ապացուցել եմ,որ նա համապատասխանում է այն ոճին,որը ես անում եմ, և եթե նա ուզենա մասնակցություն ունենալ իմ հաջորդ երգում և լինել դրա մի մասնիկը,ես միայն ուրախ կլինեմ,- ասել է նա:

Մոտ ապագայում, Borgore-ը պետք է ուղևորվի սեպտեմբերին Լոս Անջելես և սկսի աշխատել և տեսահոլովակի և նոր ալբոմի վրա:


Нравится