Cosmopolitan 2013

Կա նկար, որում 5 տարեկան Մայլին նստած է իր հոր՝ Բիլլի Ռեյի ծնկներին SeaWorld-ում: Քիչ հեռու նրա և "Քաղցած Խաղեր" ֆիլմի հերոս Լիամ Հեմսվորդի նկարն է՝ արված նրանց նշանադրությունից մի քանի ժամ անց:  Թիմ Բերթոնի գեղարվեստական գիրքը, որի ֆիլմում Մայլին խաղաց իր առաջին դերը, "Big Fish "-ը, գլխավորում է սեղանը: Նաև նրա նոր "Գաղտնի Գործակալը" ֆիլմի նկարը դրված է մի քիչ հեռվում գտնվող գրապահարանի վրա: Նկարից մի քիչ հեռու ծառի ճյուղի նկար է, որը արել է Մայլիի նախկին թիկնապահը: Նկարում փորագրված է գիթարի գլուխ, որը հիշեցնում է, որ Մայլին նոր ալբոմ է թողարկելու:
Սենյակում՝ բազկաթոռի վերևում, կախված է էլեկտրական աստղ: Սայրուսի ձեռքում իր հեռախոսն է, լցված Լիամի և իր շների նկարներով, նաև "Liz & Dick "    հեռուստասերիալի սքրինշոթերով: Նա հագել է կոճակներով շոտլանդկա, նրա մազերը շեկ են և կողքերից սափրված. տեսք, որը կարող է ունենալ միայն այն կինը, ով ինքնին վստահ է: Նա Մայլին է: 
                                                                 
Cosmo: Եթե ես քեզ խնդրեի գնահատել քո կյանքի այն մասերը, որոնցում դու քեզ ավելի լավ ես զգում, օրինակ՝ սեր, ընտանիք, երաժշտություն, դերասանական գործունեություն, ո՞րը կլիներ ամենագնահատվածը:  
Մայլի: Ամենաառաջինը իմ՝ Լիամի հետ հարաբերություններն են: Դա այն է, ինչում ես ինձ առավել վստահ եմ զգում, որովհետև դուք երբեք չեք իմանա, որ կան այնքան շատ ասեկոսներ իմ նոր ձայնագրության հետ կապված, բայց այն կարող է դուրս գալ և վատագույն սցենարով, բոլորը կատեն այն:

Cosmo: Բայց դու, կարծում եմ, հպարտանում ես դրանով:
Մայլի: Իհարկե, դա երկրոդ բանն է, որից ես առավելագույնս գոհ եմ: Ես երբեք չեմ ձայնագրել երգ ինչպիսին այս մեկն է, որովհետև Դիսնեյը միշտ իմ մեջքի հետևում էր և ասում էր. - Դու պետք է խթանես շոուի առաջընթացին երկու ամսում, այնպես որ համոզվի՛ր, որ երգը լավն է...և երբ դու հաջողես քո երգը,դու կհաջողես շոուն,ֆիլմը, և Հաննահ Մոնտանայի ձայնագրությո՞ւնը: 
Ես հիմնականում հոգում էի երկու հոգու կարիերայի մասին և փորձում էի իմը դարձնել առաջնային: Եվ ահա, կարծես նոր նկարիչը փորձի ստեղծել առաջին տպավորություն: Կարծում եմ, որ լավագույնը, ինչ ես կարող էի անել, դա իրոք ապրելն էր այդ երկու տարին, որովհետև հիմա մարդիկ չունեն այն կարծիքը իմ մասին, որ ունեին այն ժամանակ, երբ ես շոուում էի:

Cosmo: Ի՞նչ ես կարծում, նրանք ինչ կանեն, երբ քո անձնական կյանքի նկարները տարածվեն. դրանք կստեղծեն լրիվ ուրիշ պատկեր, քան Հաննահ Մոնտանայինը: 
Մայլի: Իմ կարիերայում տեղի ունեցած ամենավատ բաներից մի քանիսը եղել է այն, որ ինչ-որ բաներ բացվել են, բայց մյուս կողմից դրանք լավ էին ինձ համար, որովհետև մարդիկ գիտեին, որ երբ ես այդ շոուում էր ,ես իսկապես մեծանում էի: Ես երբեք չեմ կեղծել որևէ բան: Ես երբեք չեմ խաղացել Դիսնեյի այդ խաղը՝ ժպտալ ու լինել արքայադուստր, և ապա դժվարությամբ ասել. - Դա նա չէ, ով ես իրականում եմ: 
                                                                
Cosmo: Դու համագործակցել ես շատ անսպասելի մարդկանց հետ այս ալբոմի համար: Ո՞ւմ հետ ես արդեն ձայնագրել երգեր:
Մայլի: Ես երգ եմ գրել Mary J. -ի հետ և Tyler the Creator -ը լսելով այն ասաց. -Ես հիացած եմ այս երգով, և ես կերգեմ քո հետ, եթե խոստանաս,որ այն կմտնի ալբոմի մեջ: Ես իսկապես չեմ ուզում որ լինեն երգեր հիպ-հոպ ոճի մեջ, և ես չեմ փորձում անել ամեն ինչ, որպեսզի լինեմ ինչպես Րիհաննան կամ Նիքի Մինաջը... Դա իմ միջավայրը չէ: Երբ ես փոքր էի, իմ հայրը ինձ մեծացնում էր  Դոլլի Պարտոնի և Ջոննի Կեշի երգերի տակ, իսկ իմ մայրը պաշտում է մետալլ երաժշտությունը: Այսպիսով, այս երգը այդ ամենի տարօրիակ խառնուրդն է: 

Cosmo: Ի տարբերություն շատ երգիչների, դու ուրախ ես քո մրցակիցներով:
Մայլի: Քեթի Պերրին եղել է իմ ընկերը հինգ տարի շարունակ և ես երբեք թույլ չեմ տա,որ մեր աշխատանքը կանգնի մեր հարաբերությունների միջև: Եթե Քեթին հպարտ է լինել Քեթի, և Կեշան Կեշան է,և Րիհաննան Րիհաննան է,և ես ես եմ, ուրեմն կա հարմար տեղ բոլորի համար: Խնդիրը նրանում է, որ երբ մարդիկ նայում են Գագային ասում են. - Օ, դա աշխատում է, ես պատրաստվում եմ լինել այդպիսին:

Cosmo: Ի՞նչ երաժշտություն ես լսում:
Մայլի: Frank Ocean -ի երգերը իսկապես հիանալի են: Եվ ինձ դուր եկավ, որ նա կանգնեց ու ասաց, որ համասեռամոլ է, քանի որ դա դեռ ազդում է մարդկանց վրա:  Եթե կարծում եք,որ չի ազդում,ապա սխալվում եք, և դա նրան չի հետաքրքրում: Ես կարծում եմ դա նրան ավելի կբարձրացնի:

Cosmo: Իսկապե՞ս:
Մայլի: Այո՛: Հիմա նա կունենա ավելի շատ հավատարիմ երկրպագուներ: Եթե դուք ուզում եք իմանալ ովքեր կգնեն ձեր մնացած կյանքի երգերը, քաշեք բրազիլացիներին և համասեռամոլներն ձեր կողմը: 

Cosmo: Ինչո՞ւ բրազիլացիներին:
Մայլի: Ես չգիտեմ: Իմ հայրն է ասել ինձ, երբ ես փոքր էի: Եվ իմ վերջին տուրի ժամանակ այնտեղ հավաքվել էին 20000 մարդ մեկ գիշերվա մեջ: Դա խելահեղություն էր:

Cosmo: Պատմի՛ր ինձ Գաղտնի Գործակալի մասին:
Մայլի: Ես պայմանագիր եմ կնքել, երբ ավարտել եմ Հաննայի նկարահանումները, այնպես որ ես լրիվ ուրիշ մարդ դարձա,այն մարդը, ով հիմա այստեղ նստած է: Ես չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն իմ ֆիլմը,ապա լսեն իմ երգերը և ասեն. - Վերջապես ո՞վ է նա: Ո՞վ է ուզում նա լինել: 

Cosmo: Այսինքն այն վե՞րջ դրեց քո դերասանական ոգևորությանը:
Մայլի: Ես միանշանակ կարծում եմ, որ թողել եմ այն երկրորդ պլանում, բայց ես սիրում էի նկարահանվել Երկուսուկես Մարդ հեռուստասերիալում: Դու աշխատում ես ֆիլմի վրա երեք ամիս և կա՛մ դառնում ես էմոցիոնալ կապված դրան,կա՛մ ատում ես այն ... իսկ հետո տանջալից է մարդկանց համոզել դիտել այն, քանի որ դու ինքդ հազիվ ես դիտում: Երաժշտության մեջ դու ունես հսկողություն: Իսկ դերասանության մեջ դու մի քանի անգամ բախվում ես վատ իրավիճակների հետ:

Cosmo: Արի՛ խոսենք Լիամի մասին: Երբևէ եղե՞լ են պահեր,երբ դու դեռ զարմացել ես, թե ինչո՞ւ է նա այդքան կրքոտ:
Մայլի: Այո՛, միշտ: Ես նայում եմ նրան ու ասում եմ. - Օ՜ Աստված իմ, դու կրքոտ ես:
Մի օր ես միացրել էր լողավազանի տաքացուցիչը և գոլորշի էր բարձրանում, և նա դուրս եկավ տնից, հանեց շորերը և մտավ լողավազան: Ես մտածեցի. - Նա իմ կյանքի  ամենակրքոտ տղամարդն է: Կարծես -ի նկարահանում լինի: Այնուհետև ես նկարեցի նրան և դարձրի իմ բջջայինի գլխավոր նկար: Իմ լավագույն ընկերուհին վերցրեց իմ բջջայինը և ասաց. - Ո՞վ է նա: Նա այնքան կրքոտ է: Նա իմ ամուսինն է:

Нравится