Մայլին խոսել է ամուսնական պլանների մասին

Հնարավոր է,որ Մայլին և Լիամը հենց հիմա Հոլիվուդյան կրքոտ աստղերից են, բայց նրանց ամուսնությունը հավանաբար կլինի ավելի հանդարտ:

- Հարսանեկան արարողությունը հավանաբար կլինի փոքրաքանակ և մտերմիկ շրջապատում, - ասել է Սայրուսի մայրը՝ Թիշ Սայրուսը, ՚Peopleՙ ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ: 

Սայրուսը և իր մայրը փնտրում են իդեալական հարսանեկան զգեստ, և այս ամսվա սկզբում նրանք մասնակցել էին Marchesa’s Fall 2013 նորաձևության ցուցադրությանը, որպեսզի նայեին գեղեցիկ հարսանեկան զգեստներ:

- Նրանք ստեղծում են զարմանահրաշ զգեստներ: Նրանք անխոս մեր տարբերակներից մեկն են, - ասել է Սայրուսը դիզայների հետ խոսելուց:

Սայրուսը նաև նշել է,որ նա և Հեմսվորդը առանձնահատկորեն չեն խոսել իրենց ամուսնական պլանների մասին: Նա ասել է,որ իր նշանածը բավակնին երկրորդային է վերաբերվում ամեն ինչին:

- Դա ամենալավ բանն է, - ասել է Սայրուսը,- գիտակցել,որ ես գտել եմ մի մարդու, ում հետ ուզում եմ լինել հավերժ: Նա այն ամենն է ինչ ես ուզում եմ:

Հեմսվորդը և Սայրուսը հանդիպել են 2009 թվականին, երբ ունեին դեր "Վերջին Երգը" ֆիլմում:


Нравится