Մայլիի նոր ալբոմը ամբողջովին պատրաստ է

Վերջին մի քանի ամսվա ընթացքում, համարյա երեք տարվա առանց նոր երգերի դադարից հետո, Մայլին ավելի ու ավելի է ուրախացնում իր ֆաներին այն ինֆորմացիաներով, որ իր նոր ալբոմը համարյա պատրաստ է: Հիշեցնենք, որ Սայրուսը ձայնագրել է Մայամիում, Ֆիլադելֆիայում և Լոս-Անջելեսում՝ Ֆարել Ուիլիամսի, Մերի Ջեյ Բլայջի,Ուիլ-այ-էմի և ուրիշ ոչ պակաս երաժշտական աշխարհում ճանաչված մարդկանց հետ:

Անցած գիշեր, Մայլին տեղեկացրել է ֆաներին իր թվիթերի էջի միջոցով, որ ավարտել է ալբոմը:

«Պառկել եմ աստղալի երկնքի տակ և լսում եմ իմ երգերը (այն ձևով,ինչպիսին դրանք կան) սկզբից մինչև վերջ»

«Ուզում եմ հիմա հրապարակել դրանք այստեղ»

«Բայց չեմ անի =]»

Սա աներևակայելի հետաքրքրություն էր Սայրուսի ֆաների համար՝ տեղեկանալ,որ Մայլին ավարտել է իր նոր ալբոմի աշխատանքները: Մեզ մնում է սպասել պաշտոնական նորությունների՝ թողարկման ամսաթիվը, նոր սինգլի և ալբոմի վերնագիրը:


Нравится